ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Այդպիսի անձը ոչ միայն կարող է իրեն չարդարացնել որպես քաղաքական գործիչ, այլև` կասկածի տակ դնել իր ռազմական գործչի կերպարը». Գևորգ Գալստյան
14:10, 10.10.2019 | mamul.am
3851 | 0

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում Ուսանողական գիտական ընկերության նախագահ, քաղաքագետ Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաճախ հանդիպող երևույթ է, երբ պատերազմական բուռն ուղի անցած ռազմական գործիչները, համեմատաբար խաղաղ պայմաններում, իրենց ներսում կուտակված էներգիան սպառելու (սուբլիմացիա) լավագույն միջոց են համարում քաղաքական գործունեություն ծավալելը: Սակայն, ռազմական գործչից-քաղաքական գործիչ փոխակերպումը լի է բարդություններով, և դա է պատճառը, որ ռազմական և քաղաքական գործիչների կերպարների միջև մխրճված անձը կարող է քաղաքական դաշտում կոշտ սխալներ թույլ տալ` յուրացրած չլինելով քաղաքական, դիվանագիտական նրբությունները: Ամենացավալին այն է, որ այդպիսի անձը ոչ միայն կարող է իրեն չարդարացնել որպես քաղաքական գործիչ, այլև կարող է կասկածի տակ դնել իր ռազմական գործչի կերպարը:

Հ.Գ.
Ինձ միշտ հիացրել է Ջուզեպպե Գարիբալդիի կերպարը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր