ԱՄՆ էներգետիկայի նախարարության կանխատեսման համաձայն, ակնկալվում է, որ կարճ ժամանակահատվածում նավթի գները կշարունակեն նվազել։ Կանխատեսումը հրապարակվել է գերատեսչության կայքում։
Նշվում է, որ մինչև տարեվերջ Brent տեսակի նավթի մեկ բարելի արժեքը կմնա 59 դոլար, իսկ արդեն հաջորդ տարվա երկրորդ եռամսյակից այն կնվազի՝ հասնելով մինչև 57 դոլարի: Նախարարությունում նման փոփոխությունների պատճառը կապում են «սև ոսկու» համաշխարհային պահուստների աճի հետ:
Ավելի վաղ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ միջնաժամկետ հատվածում նավթի գինը մեկ բարելի դիմաց պետք է սահմանվի 50 դոլար: Ներկա պահին՝ նավթի համաշխարհային գները կրկին նվազել են։ WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,15%-ով՝ կազմելով մեկ բարելը 52,51 դոլար։ Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ դեկտեմբերի մատակարարմամբ, նվազել են 0,15 %-ով՝ կազմելով մեկ բարելը 58,23 դոլար։