ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Սա չափազանց մեծ մարտահրավեր է մեր տարածաշրջանի համար». Հայկ Կոնջորյան
00:00, 11.10.2019 | mamul.am
3731 | 0

Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունները բերելու է նոր հումանիտար ճգնաժամի և եղածի՝ խորացմանը: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

«Կարծում եմ, որ սա չափազանց մեծ մարտահրավեր է տարածաշրջանի համար և դրան դիմակայելու համար, իսկապես, հարկավոր է միջազգային ավելի գործուն ջանքեր, որ այդ հումանիտար կատաստրոֆան ավելի չմեծանա Սիրիայում»,-ասել է պատգամավորը:

Կոնջորյանը նաև նշել է, որ շատ կարևոր է հետևողական լինել և հասկանալ, թե որոնք են լինելու Հայաստանի գործողությունները, որ ապահովվի նաև մեր հայրենակիցների անվտանգությունը:

«Այն որ այս հարցով ՀՀ կառավարությունում փակ քննարկում է եղել, փաստում է, որ մենք փորձելու ենք ամեն բան անել, որ զարկերակի վրա պահենք մեր մատը և հնարավորության սահմաններում ամեն բան անենք՝ հատկապես մեր հայրենակիցների անվտանգությունն այնտեղ ապահովելու համար»,-ընդգծել է Կոնջորյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 9-ից Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում քրդերի դեմ Սիրիայի հյուսիս-արևելքում, ինչի արդյունքում զոհվել և վիրավորվել են խաղաղ բնակիչներ:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Սա չափազանց մեծ մարտահրավեր է մեր տարածաշրջանի համար». Հայկ Կոնջորյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր