ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Թրամփի «ուկրաինացի ընկերները» ձերբակալվել են ԱՄՆ-ում
01:50, 11.10.2019 | mamul.am
5374 | 0

ԱՄՆ-ում ձերբակալել են Ֆլորիդայից ժամանած երկու գործարարների՝ Լև Պառնասին և Իգոր Ֆրումանին, ովքեր համարվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «ընկերները» և օգնում էին նրա փաստաբան Ռուդի Ջուլիանիին։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը:

Գործարարները ձերբակալվել են ԱՄՆ-ում քարոզչության ֆինանսավորման կանոնները խախտելու կասկածանքով: Մեղադրանքներն առաջադրվում են ընտրական հանձնաժողովին դավադրության, փաստաթղթերի կեղծման և կեղծիքի վերաբերյալ հոդվածներով: Նշվում է, որ 2018 թվականին Պառնասը և Ֆրումանը հանդիպել են ինչպես նախագահի, այնպես էլ նրա որդու և փաստաբանի հետ՝ օգնելով նրանց Ուկրաինայի հետ կապված տարբեր հարցերի լուծմանը: Հաղորդվում է, որ Պառնասը և Ֆրումանը երկու անգամ նվիրատվություն են կատարել Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավներին՝ America First Action ֆոնդի միջոցով փոխանցելով 325 հազար դոլար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր