ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Պակիստանն իր աջակցությունն է հայտնում Թուրքիային՝ Սիրիա ներխուժման հարցում
16:05, 12.10.2019 | mamul.am
5204 | 0

Պակիստանի վարչապետ Իմրան Խանը, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցում, իր աջակցություն է հայտնել Սիրիայի հյուսիսում իրականացվող թուրքական գործողություններին, հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի աշխատակազմին:

«Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետ Իմրան Խանի հետ: Բանակցությունների ընթացքում Խանն իր աջակցությունն է հայտնել «Խաղաղության աղբյուր» գործողությանը: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային վերաբերվող հարցեր»,-ասվում է հայտարարության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր