Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 477.40, EUR 526.81, RUB 7.46, GBP 612.93
+3 °C, +2 °C ... +12 °C Վաղը`+12 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Բռնաբարության համար նստած-հելած օլիգարխի մանկլավիկները բարոյականության դասեր են տալիս». Հմայակ Հովհաննիսյան
10:30, 14.10.2019

Օրեր առաջ politik.am-ը հոդված էր հրապարակել՝ «Նոր կուսակցություն կհիմնվի․ կուսակցությունը պաշտպանելու է միասեռականների իրավունքները» և նշել, որ կուսակցության առանցքային դեմքերն են լինելու «Լուսավոր Հայաստանից» հեռացած պատգամավոր Արման Բաբաջանյանը և Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

Հրապարակումից հետո Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հերքում տարածեց՝ մասնավորապես նշելով. «Դոդի Նառայի խողովակով ֆինանսավորվող ու Դոդի պատվերները կատարող Politik. am կայքը տարածել է հերթական սուտն առ այն, թե, իբր, ես և ԱԺ պատգամավոր Արման Բաբաջյանյանը կուսակցություն ենք ստեղծում, որի նպատակն է լինելու Ստամբուլյան կոնվենցիայի պաշտպանությունը: Հասկանալի է, որ բռնաբարության համար Նիժնի Տագիլում տարիներ անցկացրած մարդը և նրան սպասարկող կոշտ սեքսի կողմնակից մազոխիստ կանայք ի վիճակի չեն ընկալել ընտանեկան բռնության կանխարգելման միջոցների անհրաժեշտությունը...»:

Նաիրա Զոհրաբյանի արձագանքը չուշացավ. «Քիչ առաջ կենդանության նշաններ է փորձել ցույց տալ քաղաքական լեշ Հմայակ Հովհաննիսյանը։ Սույն սուբյեկտը, որին տղամարդ համարելը կոպիտ բարոյական և կենսաբանական սխալ կլիներ, հաշվարկել է, որ եթե հերթական անգամ տա Գագիկ Ծառուկյանի կամ իմ անունը, ապա հնարավոր է ապահովի իր քաղաքական ռեինկարնացիան։ Քաղաքական այս լեշին, ով օրվա կուրսով քաղաքական պապաներ է փոխում, երևի թե իր նոր կնքահայրերը հուշել են, որ Ծառուկյանի անունը տալով վերջինս կարող է մերօյա քաղաքական աճուրդում օրվա փոխարժեքի կուրսով իրեն վաճառել։
Փաստորեն, դեռ կան մարդիկ, ովքեր լեշակեր են և կարծում են, որ քաղաքական լեշերը ռեինկարնացիայի շանս ունեն...»:

Ստորև ներկայացնում ենք նաև Հմայակ Հովյաննիսյանի արձագանքը. «Բռնաբարության համար նստած֊հելած օլիգարխի մանկլավիկներն իրենց իրավունք են վերապահում մարդկանց բարոյականության դասեր տալ։ Դոդի Նառան ժամանակին թող Աշոտյանից կամ Սերժիկից պաշտպաներ իրա Ժան Վոլժանին, երբ նրանք հայտարարում էին, որ իրենցից է կախված նրան Ծառուկյան կամ Դոդ անվանելը։ Այն ժամանակ իրենց շեֆին ծախեցին ու պաշտպանեցին Սերժիկի սահմանադրական չարեփոխումները, որոնց միջոցով վերջինս ձգտում էր ցմահ իշխել մեզ վրա։ Եվ իսկապես ցմահ կիշխեր, եթե տեղի չունենար հեղափոխություն: Հեղափոխության շնորհիվ արդեն ոչ թե Սերժիկից կամ Աշոտյանից է կախված, թե Ծառուկյանին կամ մեկ ուրիշ օլիգարխի մականունո՞վ կդիմենք, թե՞ անունով, այլ հենց մեզանից՝ ժողովրդից: Սա հեղափոխության անուրանալի նվաճումն է, և այդ նվաճումից մեր ժողովուրդը չի հրաժարվի երբեք...»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր