ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Այս չորս ուղղությունները դեռ սկիզբն են». Տաթևիկ Ռևազյան
23:25, 16.10.2019 | mamul.am
28019 | 1

«Իրականում շատ կարևոր է Ryanair-ի մուտքը հայկական շուկա»,- այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Քաղաքացիական ավիացիայի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Նա նշեց, որ այս քայլը շատ է ազդելու նաև Հայաստանում տուրիզմի զարգացմանը:

«Եթե մենք նայենք վերջին հինգ տարվա աճը եվրոպական օդանավակայններում, 80 տոկոս աճն ապահովել են բյուջետային ավիաընկերությունները: Ու հիմնականում իրենք են գնում օդանավեր: Ryanair-ն, օրինակ, 226 նոր օդանավ է գնել, այսինքն՝ մեծ աճ է սպասվում: Իրենք հնարավորություն ունեն ոչ միայն մի ուղղությունով չվերթ իրականացնելու, այլ, ինչպես հայտարարվել է՝ չորս ուղղություն Հայաստանից: Բայց այդ, աճը կշարունակվի: Իրենք հայկական շուկան համարում են ստրատեգիկ շուկա, այսինքն՝ այս չորս ուղղությունները դեռ սկիզբն են»,- ընդգծեց Քաղավիացիայի նախագահը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր