ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը». Արմեն Աշոտյան
12:20, 17.10.2019 | mamul.am
7793 | 0

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի պատասխան լրատվամիջոցների հարցերին` հայտնում եմ, որ այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու համար Հրայր Թովմասյանի ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:

Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:

Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ Արման Բաբաջանյանը դիմում էր ներկայացրել գլխավոր դատախազին՝ պնդելով, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է ՍԴ նախագահի պաշտոնը՝ կիրառելով հանցավոր սխեմաներ:

Ի դեպ, նախնական տեղեկություններով, Հատուկ քննչական ծառայությունը քննչական գործողություններ է իրականացրել ոչ միայն ՀՀԿ կենտրոնական գրասենյակում, այլև՝ Սահմանադրական դատարանում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր