Բրիտանական «Times» պարբերականն անդրադարձել է շրջանառվող այն լուրերին, ըստ որոնց՝ Թուրքիայի զինված ուժերը «խաղաղության ակունք» ռազմական գործողության ընթացքում կիրառել են արգելված զինատեսակ՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող ռազմամթերք, գրում է Ermenihaber.am-ը։ Թերթի թղթակիցների մեկը հարցազրույց է արել տեղում բուժօգնություն ցուցաբերող իրանցի բժիշկ Աբասս Մանսուրանի հետ: Նա հայտնել է, որ մի շարք վիրավորների մոտ հայտնաբերել են ֆոսֆորային այրվածքներ։ Վիրավորների թվում կան նաև քաղաքացիական անձինք։ Հրապարակման մեջ բրիտանական պարբերականը կոչ է արել հետաքննություն անցկացնել դեպքի առնչությամբ։ Քիմիական զենքի գծով բրիտանացի փորձագետ Հեմիշ դե Բրեթոն-Գորդոնը նկատել է. «Սպիտակ ֆոսֆորն սոսկալի զենք է, որը կարելի է օգտագործել ինքնաթիռներից կամ հրետանիով»: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |