ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ՆԱՏՕ-ն մեկնաբանել է Սիրիայի վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված հուշագիրը
16:20, 23.10.2019 | mamul.am
6428 | 0

Հոկտեմբերի 24-ին և 25-ին ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները կքննարկեն Սիրիայի հյուսիս-արևելքում տիրող իրադրությունը, բայց մինչ այդ դաշինքի նախագահը կարծիք է հայտնել, որ վաղաժամ է գնահատել ՌԴ-ի ու Թուրքիայի պայմանավորվածությունը։ «Կարծում եմ՝ վաղ է գնահատել համաձայնագրի հետևանքները, որը ձեռք է բերվել Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների միջև»,- հոկտեմբերի 23-ին ասել է Յանս Ստոլտենբերգը: Ստոլտենբերգը նշել է նաև, որ Սիրիայի հյուսիս-արևելքում հրադադարի համաձայնագիրը, որն ավելի վաղ կնքվել էր, հակամարտության քաղաքական լուծման հիմքն է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր