ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Արսեն Թորոսյանն ակտիվորեն պաշտպանում էր Սամվել Ալեքսանյանի և Դոն Պիպոյի շահերը». Դավիթ Սանասարյան
23:30, 28.10.2019 | mamul.am
4514 | 0

«Արսեն Թորոսյանը ֆուտբոլի ֆեդերացիայի անդամ է։ Այդ մարդը երբևէ աչքի չի ընկել որպես ֆուտբոլասեր, բայց չգիտես՝ ինչպես դարձավ ՀՖՖ անդամ։ Ես ենթադրել եմ, որ հավանաբար, իմ դեմ հետապնդման որոշումը կայացվել է Ֆուտբոլի ֆեդերացիայում, ինչը չի նշանակում հենց ֆեդերացիայի տարածքում։ Իմ դեմ հետապնդումը տեղի է ունեցել Վանեցյան-Թորոսյան համագործակցության արդյունքում»,-այսօր Factor TV-ի եթերում ասել է ՊՎԾ լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանը:

Նրա խոսքով՝ Արսեն Թորոսյանը այլ մոտիվներ կարող էր նաև ունենալ, որովհետև ՊՎԾ-ն պլանավորել էր, և Սանասարյանը իրեն տեղեկացրել էր, որ իրենք շատ ակտիվորեն ուսումնասիրելու ենք Առողջապահության նախարարության և նրա ենթակա մարմինների ֆինանսական հոսքերը, օրինականությունը, արդյունավետությունը և այլն։

«Սա կարող էր Թորոսյանի համար խոչընդոտ հանդիսանալ։ Նույն դիալիզի պարագայում Թորոսյանը հստակ դիրքորոշում ուներ։ Դոն Պիպոյի քրոջ որդուն և Սամվել Ալեքսանյանին է պատկանում դիալիզի շուկայի 84%-ը, այսինքն՝ պատկանում է այս երկու հեղինակություն ունեցող անձանց կամ նրանց ընտանիքի անդամներին։ Արսեն Թորոսյանը ակտիվորեն պաշտպանում էր նրանց շահը։ Ես սկզբից կարծում էի, որ Արսեն Թորոսյանը զուտ պացիենտների մասին է մտածում, բայց այդ պարագայում մենք ունենք այլ հիվանդանոցներ, որոնք հենց տվյալ կազմակերպություններից չեն օգտվում, ինչը ենթադրում է, որ Արսեն Թորոսյանն այնքան էլ անկեղծ ու ազնիվ չէ իր մոտեցումներում։ Չգիտեմ՝ իր շահը որն է։ Մեր գրագրության մեջ շատ հստակ երևում է, որ Թորոսյան Արսենն ասում է՝ իմ աշխատողներին պատկանող կազմակերպությունն է, և ես իրեն պատասխանում եմ, որ չգիտեմ ինչ կազմակերպության մասին է, բայց օրինականության խնդիր գոյություն ունի։ Ես սպասում եմ՝ երբևէ Արսեն Թորոսյանը գալու է դատարան՝ ես շատ կոնկրետ հարցեր ունեմ Արսեն Թորոսյանին։ Մեր նամակագրությունը ընդունվեց որպես փաստ»,-ասել է Սանասարյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Արսեն Թորոսյանն ակտիվորեն պաշտպանում էր Սամվել Ալեքսանյանի և Դոն Պիպոյի շահերը». Դավիթ Սանասարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր