ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+20 °C
Թրամփի իմպիչմենթի գործով ցուցմունք է տվել Կուրտ Վոլկերը
14:05, 06.11.2019 | mamul.am
6578 | 0

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք կոմիտեները հրապարակել են ևս երկու ցուցմունք, որոնք արվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի հետաքննության շրջանակում: Նոյեմբերի 5-ին հրապարակվել են Ուկրաինայում Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլկերի և Եվրոմիությունում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլանդի ցուցմունքների տեքստերը, հայտնում է Կոնգրեսի մամուլի ծառայությունը:

Հրապարակված ցուցմունքներից երևում է, որ նախագահ Թրամփը պնդել է հետաքննություն սկսել նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի նկատմամբ՝ կոռուպցիայի մեղադրանքով և պահանջել է, որպեսզի հայտարարվի, որ Ուկրաինան միջամտել է 2016-ի ընտրություններին՝ աջակցելով Հիլարի Քլինթոնին:
Համաձայն ցուցմունքների` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և նրա աշխատակազմի ղեկավար Անդրեյ Բոգդանին հրահանգվել է, որպեսզի Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին ամրապնդի Ուկրաինայի վերաբերյալ «բացասական պատմությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր