Դուք էլ ե՞ք կարծում, որ Freedom House-ը չի, որ պետք է որոշի՝ Հայաստանը ժողովրդավար է, թե՞ ոչ. լրագրողի այս հարցին Փաշինյանն այսպես պատասխանեց․ «Մեր գործընկեր կազմակերպությունների զեկույցները կարևոր են մեզ համար, որ ինքներս մեզ կողքից տեսնելու և մեր մասին տպավորություններ ստանալու ու այդ տպավորությունների հետ աշխատելու հնարավորություն ունենանք, թացը չորից տարբերենք»։ Հիշեցնենք, շաբաթներ առաջ, անդրադառնալով Freedom House-ի վերջին զեկույցին, «Քաղաքացիական պամանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասել էր. «Ամենայն հարգանքով Freedom House-ի մեր գործընկերների նկատմամբ, սակայն Freedom House-ը չի որոշում՝ ՀՀ-ն ժողովրդավար է, թե՞ ոչ»: |