ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Սրվել են Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի հարաբերությունները. «Հրապարակ»
09:50, 08.11.2019 | mamul.am
4899 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Մասիս Մայիլյանը բավականին լուրջ արտերկրյա վոյաժների մեջ է` ԱՄՆ-ից հետո կմեկնի Ռուսաստան, ընդ որում, այդ այցերը թե՛ ինքը, թե՛ իր վրա աշխատող թիմը շատ լավ փիառ է անում։ Ամերիկյան այցը կազմակերպել էին դրսի դաշնակցականները, որպեսզի այն նաև համընկնի Ներկայացուցիչների պալատի կողմից Ցեղասպանության ճանաչման բանաձևի հետ, ինչն էլ շատ լավ փիառվեց` սենատորների նկարների ֆոնին։

Այս հողի վրա բավականին սրվել են Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի հարաբերությունները՝ ժոստկի պայքար է գնում նրանց միջև, թե ով է Նիկոլի պրոտեժեն, բայց Մասիսը հազիվ 10 տոկոս ձայն ունի, նրան պաշտպանելը հեռանկարային չէ, սա հասկանում են Երևանում»,- ասաց արցախյան մեր աղբյուրը: Արդեն նաև կոմպրոմատներ են միմյանց դեմ օգտագործում՝ Արայիկ Հարությունյանին, օրինակ, փորձում են կապել նախկին իշխանությունների հետ, թեև «Արայիկը հներից զգուշանում է, իրեն հեռու է պահում Սերժ Սարգսյանից, ինտերվյուներում գովում է Նիկոլին, ասում է՝ շատ լավ առաջնորդ է, տնտեսությունը զարգացնում է»։ Մասիսի թիմի հույսը Նիկոլի կասկածամտության վրա է, որ Արայիկին, մեկ է՝ յուրային չի համարելու»:

Մանրամասները՝ թերթիկ համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր