Նյու Յորքի նախկին քաղաքապետ, 77-ամյա Մայքլ Բլումբերգը կարող է Դեմոկրատական կուսակցությունից մասնակցել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, գրում է The New York Times-ը։ Ավելի վաղ Բլումբերգի խորհրդական Հովարդ Վոլֆսոնն ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին անվանել էր «աննախադեպ սպառնալիք ազգի համար» և մտահոգություն հայտնել, որ նախագահի ներկայիս թեկնածուներն «այնքան էլ լավ դիրքում չեն», որպեսզի հաղթեն Թրամփին: |