«ԱՄՆ-ը Սիրիայում զբաղված է նավթային հանքերի թալանով, սա ամերիկյան քաղաքականության ամենաաղմկալի օրինակներից մեկն է»,- RT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: «Իհարկե, մենք վրդովված ենք, Սիրիայի ողջ ժողովուրդը վրդովված է: Սա իսկապես թալան է, բայց չեն գործում ո՛չ միջազգային կարգերը, ո՛չ էլ միջազգային իրավունքը: Այս երևույթը, անկեղծ ասած, նոր չէ, և դա վերաբերում է ոչ միայն պատերազմին»,- հավելել է Ասադը: Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Վաշինգթոնն ամսական ավելի քան 30 միլիոն դոլար է ստանում Սիրիայում նավթի արդյունահանումից: |