Մերձմոսկովյան Լյուբերցի քաղաքում 30-ամյա պացիենտուհու ստամոքսից հեռացրել են մազերի փունջը, որը վերջին 10 տարիների ընթացքում ձևավորվել էր նրա օրգանիզմում: Մազերի կծիկն ունեցել է 20x15սմ չափեր: Վիրահատությունն անցել է էնդոսկոպիկ մեթոդով: Հիվանդությունը, որով տառապում է կինը, կոչվում տրիխոֆագիա՝ Ռապունցելի համախտանիշ: Բժիշկները նախազգուշացնում են, որ մազեր ուտելու հիվանդագին սովորույթը կարող է հանգեցնել մահվան, եթե ժամանակին վիրահատական մեթոդով չհեռացվի կուտակված կծիկը, որն օրգանիզմը մարսել չի կարող: Նման հիվանդություն նկատելու դեպքում անհրաժեշտ է դիմել հոգեբանի: |