ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ազգայինի քողի տակ անձնական շահն են պաշտպանում». Փաշինյան
19:10, 13.11.2019 | mamul.am
5251 | 0

Ազային ժողովում պատասխանելով հայրենագիտական առարկաների՝ ոչ մասնագիտական բուհերում ոչ պարտադիր լինելու որոշմանը վերաբերող հարցին, Նիկոլ Փաշինյանը ասաց. «Երբ որ մենք ասում ենք՝ մեր բուհերում հայոց լեզվի ուսումնառությունը պետք է պարտադիր լինի, նշանակում է՝ առաջնորդվում ենք այն կանխավարկածով, որ մենք դպրոցներում հայոց լեզու ու պատմություն չենք սովորեցնում: Նաև տրվում է ակադեմիական ազատություն՝ որ բուհն ուզում է, որ իր համար լինի պարտադիր, թող լինի պարտադիր: Բայց եթե մենք ուզում ենք տեխնոլոգիական, արդյունաբերական, երկիր ունենալ, պետք է մեր ևʹ բուհերում, ևʹ ուրիշ տեղերում դասաժամերը ճիշտ բաշխենք:

Հետաքրքիրն այն է, որ մենք որոշում ենք, որ կիբեռնետիկայի ֆակուլտետում որոշ առարկաներ պարտադիր չեն լինի, բողոքում են այն ֆակուլտետները, որոնց համար այդ առարկաները ոչ միայն պարտադիր են, այլև՝ մասնագիտական: Նրանք պնդում են, թե մեր ապագայի աշխատատեղերն եք փակում: Այսինքն, ազգայինի քողի տակ անձնական շահն են պաշտպանում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր