Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 477.51, EUR 533.90, RUB 7.66, GBP 640.53
+1 °C, +1 °C ... +6 °C Վաղը`+7 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ջոքեր» ֆիլմը նոր ռեկորդներ է սահմանում
23:15, 13.11.2019

Թոդ Ֆիլիփսի «Ջոքեր» ֆիլմը՝ Խոակին Ֆենիքսի գլխավոր դերակատարմամբ, արդեն 6-րդ շաբաթն անընդմեջ գլխավորում է բրիտանական վարձույթը: Այս մասին հայտնում է Screen International-ը: Վերջին 10 տարում սա առաջին ֆիլմն է, որը վարձույթների առաջին հորիզոնականից չի իջել մեկուկես ամիս: Նման ռեկորդ սահմանած վերջին ֆիլմը «Ավատար»-ն է եղել: 2009-ին այն չէր իջնում առաջին հորիզոնականներից 10 շաբաթ շարունակ:

Մեծ Բրիտանիայում «Ջոքեր»-ը վաստակել է 54,3 միլիոն ֆունտ սթերլինգ՝ 4-րդ ամենավաստակած ֆիլմն այս տարի և 30-րդը՝ կինեմատոգրաֆիայի պատմության մեջ:

Ավելի վաղ Forbes-ը հայտարարել է, որ Արթուր Ֆլեքի մասին պատմող ֆիլմը դարձել է ամենաեկամտաբեր կինոկոմիքսը: Նոյեմբերի 8-ի դրությամբ այն վարձույթից վաստակել է 957 միլիոն դոլար՝ իր բյուջեն գերազանցելով 15,3 անգամ:

Հոկտեմբերին «Ջոքեր»-ը դարձել է նաև R ռեյտինգով (17+) ամենադիտված ֆիլմը:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր