ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Ամուլսարի թեման երկու տարով կարող է հետաձգվել. «Ժամանակ»
10:25, 16.11.2019 | mamul.am
6568 | 0

«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանը, Վարազդատ Կարապետյանը և Մերի Գալստյանը առաջարկում են փոփոխություն կատարել «Ընդերքի մասին» օրենսգրքում, որով կառավարությանը կարգելվի մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նոր թույլտվություն տալ:

Այս փոփոխություններով նախատեսվում է նաև, որ այն ընկերությունները, որոնք չունեն ՇՄԱԳ կամ ունեցած ՇՄԱԳ-ը կորցրել է իր ուժը, նույնպես ընկնում են այս օրենքի ազդեցության տակ:

Սա ենթադրում է, որ եթե մինչև այս փոփոխության ընդունումը «Լիդիան Արմենիային» Ամուլսարի հանքի շահագործման համար տրված ՇՄԱԳ-ը չեղարկվի, ապա այդ հանքավայրի շահագործման թեման առնվազն երկու տարով կհետաձգվի»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր