ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Ինչի՞ պետք է հավատամ իր տեսակետը 8 անգամ փոխած Փոստանջյան Զարուհուն». Տարոն Չախոյան
12:10, 18.11.2019 | mamul.am
7386 | 0

Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքականությունը չանձնավորելու մասին. մերժվածի ու գլխավոր մեղադրյալի կողմնակիցներն ու քաղաքական դիակները շարունակ դոշ են ծեծում, թե բա «քաղաքականությունը մի անձնավորեք ու անձնականի հետ մի խառնեք...»:

Լավ, բայց հիմա փորձեք ինձ համոզել, թե հանուն ինչի՞ պետք է հավատամ 2 տարվա ընթացքում Փաշինյանի, Քոչարյանի ու Սերժի մասին իր տեսակետն առնվազն 8 անգամ փոխած Փոստանջյան Զարուհուն, հանուն ինչի՞ պետք է հավատամ ժամանակին Մարտի 1-ի գործով Քոչարյանին մեղադրող, իսկ հիմա վերջինիս պաշտպանող Շահնազարյան Դավիթին, նույն գործով Քոչարյանին մեղադրող ու հիմա արդարացնող Սամսոնյան Նարեկին, ինչի՞ համար հավատամ մինչև այսօր Սերժի հանցագործ կլանի գովքն անող Շարմազանովին ու Աշոտյանին կամ օրական մի քաղաքական պապաշայի գիրկը թռնող Բաբայան Վահանին:

Կամ նույնն է, որ առանց անձնավորելու փորձենք հավատալ մերժված Սերժիկի ճոռոմ ու հայրենանվեր խոսքերին, ու ինքներս մեզ փորձենք համոզել, որ չի խաբելու... Էն ո՞նց էր ասում՝ «Չեմ առաջադրվելու ՀՀ վարչապետի թեկնածու»:

Նույնն է, որ հավատաք գլխավոր մեղադրյալին, թե Մարտի 1-ի դեպքերից ինքն անտեղյակ էր, ոʹչ ծեծելու, ոʹչ կրակելու, ու ոʹչ էլ զորքը քաղաք մտցնելու հրաման էր տվել...

Օրվա պահանջից կախված ու ֆինանսական շահեր հետապնդող շարքային գՌդոնչիների էս պրիմիտիվ կռուտիտներն առնվազն ծիծաղելի են...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր