Բրիտանական զինված ուժերը կարող էին ռազմական հանցագործություններ կատարել Իրաքում և Աֆղանստանում, ներառյալ խաղաղ բնակիչների սպանությունն ու կտտանքները, իսկ նրանց գործողությունները թաքցրել են բրիտանական ռազմական հրամանատարները: Այս մասին հայտնել է Sunday Times թերթը՝ հղում անելով լրագրողի ձեռքում հայտնված գաղտնի փաստաթղթերը, գրում է ТАСС գործակալությունը: Sunday Times-ի լրագրողը մասնակցել է հետաքննությանը, որի ընթացքում պարզվել է Մեծ Բրիտանիայի հատուկ օդադեսանտային ծառայության (SAS) զինծառայողներից մեկի հանցակցությունը, սպանությունները, ինչպես նաև Black Watch գումարտակի անդամների մասնակցությունն այլ հանցագործությունների, օրինակ՝ ծեծ, բռնաբարություն, կտտանքներ և այլն: Որոշ տեղեկությունների համաձայն, ապացույցները թաքցվել են քաղաքական նկատառումներով: |