Բելառուսում կայացած խորհրդարանի ստորին պալատի (Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի) նոր կազմի մեջ չի ընտրվել ընդդիմադիր ոչ մի գործիչ: Այս մասին հայտնել է Բելառուսի ԿԸՀ կայքը: Խորհրդարան են անցել Բելառուսի հայրենասիրական կուսակցությունը, Աշխատանքի և արդարության հանրապետական կուսակցությունը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, ինչպես նաև Белая Русь հասարակական միության ներկայացուցիչները: Ընտրություններում հաղթած քաղաքական բոլոր գործիչներն ընդդիմադիր դաշտից չեն: Ըստ ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալների՝ ընտրողների մասնակցությունը հասել է 77.22%-ի։ Լուկաշենկոն նշել էր, որ չի կառչելու նախագահական աթոռից, սակայն պաշտոնից կհրաժարվի միայն բելառուսցիների՝ իր թեկնածությունը մերժելուց հետո։ |