ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Որոշ ֆակուլտետներում այն ստուգվում է ընդունելության քննության միջոցով». Գևորգ Էմին-Տերյան
13:40, 20.11.2019 | mamul.am
3651 | 0

Երևանի պետական համալսարանի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետությունը պատասխանատու է իր քաղաքացիների հայերենի իմացության համար, սակայն մինչ օրս գոյություն չունի հայերենի իմացությունն ստուգող և գնահատող համապարփակ համակարգ։ Աշխարհի առաջատար բուհերի օրինակը բերող գործիչները, որոնք այդպես փորձում են հիմնավորել բուհերում «Հայոց լեզու» առարկայի պարտադիր ուսուցման չեղարկումը, շրջանցում են այն փաստը, որ արևմտյան բոլոր բուհերում անհրաժեշտ է լեզվի իմացության մակարդակի վերաբերյալ որոշակի փաստաթուղթ, որը տրվում է կամ նախաբուհական կրթության արդյունքում, կամ հատուկ քննության միջոցով։

Հայերենը նման համակարգ չունի. որոշ ֆակուլտետներում այն ստուգվում է ընդունելության քննության միջոցով, ինչը նախ ապացուցում է, որ պետությունն ինքը չի հավատում իր հանրակրթական համակարգի գնահատականին, երկրորդ՝ գաղտնիք չէ, որ այդ քննությունները ոչ թե ստուգում են հայերենի հմտությունները և իմացության աստիճանը, այլ ուղղագրական և քերականական ինչ-որ կանոնների համադրություն են, որոնք, օրինակ, ոչ մի կերպ չեն կարող ստուգել հաղորդակցության հմտությունների մակարդակը։

Այնպես որ ԿԳՄՍՆ պետք է նախ ձեռնամուխ լինի իր անմիջական պարտականության կատարմանը, այն է՝ հայերենի իմացության ստուգման համակարգի ստեղծմանը, ինչից հետո բուհերը ԿԳՄՍՆ-ի հետ համատեղ սահմանեն ուսուցման համար հայերենի անհրաժեշտ մակարդակը (պայմանական՝ B1), իսկ բուհը հանձն առնի ոչ միայն իր ուսանողների, այլև դասախոսների հայերենի իմացության մակարդակի բարձրացումը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր