ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Այս ինստիտուտը պետք է կիրառվի՝ անգամ պետբյուջեից հատկացումների հաշվին». «Իմ քայլի» պատգամավոր
12:45, 20.11.2019 | mamul.am
3314 | 0

«Համաձայն չեմ այն բնորոշմանը, որ դա կլինի գործարք իշխանությունների հետ: Իրավիճակը ոչ ստանդարտ է, որն ստեղծված է ՍԴ շուրջ՝ դրանից բխող վտանգներով: Լուծումները ստանդարտ լինել չեն կարող: Դա կոռուպցիա գնահատելն անհիմն է, որովհետև եթե նման իրավիճակ մենք ունենայինք, ապա դժվար թե միջազգային կառույցները դրան արձագանքած չլինեին»,- այսօր, ԱԺ ճեպազրույցների ժամանակ, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է պաշտոնը վաղաժամ թողնող ՍԴ դատավորների վարձատրությունը պահպանել պաշտոնաթողությունից հետո: Ոմանք այն օրինականացված կաշառք որակեցին: Ավելին՝ հնչեցին տեսակետներ, թե իշխանությունները միջազգային կառույցների հետ գործարքի են գնացել. վավերացնում են Ստամբուլի կոնվենցիան՝ դրա դիմաց ստանալով ՍԴ դատավորներին «վաղաժամ թոշակի ուղարկելու» օրինագծին դրական արձագանքը:

«Իմ քայլի» պատգամավորը հիշեցրեց, որ Վենետիկի հանձնաժողովը, որը խորհրդատվական մարմին է, դրական չի արձագանքել նախագծին: Միևնույն ժամանակ, հանձնաժողովն արձանագրել է, որ այն հանգամանքը, որ օրենսդրական փոփոխությունը վերաբերում է սահմանափակ թվով դատավորների, նրանց, ովքեր ընտրվել են 2015թ. սահմանադրական փոփոխություններից հետո, ՀՀ-ին քննադատելու հիմք չի տալիս:

Այն հարցին, թե արժե՞ բյուջեից մոտ 900 մլն դրամ տրամադրել, պատգամավորը դրական պատասխան տվեց՝ պնդելով. «Այս ինստիտուտը պետք է կիրառվի՝ անգամ պետբյուջեից հատկացումների հաշվին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր