Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.02, EUR 529.50, RUB 7.52, GBP 628.98
0 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Բա որ մահապարտ ահաբեկիչ լիներ ու շենքն օդ բարձրացնելու միտք ունենար». Աշոտ Ասատրյան
22:25, 20.11.2019

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանցին ի՞նչ գործ ունի մի շենքում, որտեղ ՀՀ վարչապետը հանդիպում է հայկական համայնքի հետ: Բա որ նշված անձը ոչ թե հարց տալու նպատակով մտած լիներ շենք, այլ մահապարտ ահաբեկիչ լիներ ու այդ շենքը օդ բարձրացնելու միտք ունենար:

Հասկացանք, որ մենք խաղաղ ենք մեր լեռների պես ու ավելի մարդամոտ ենք, քան՝ ադրբեջանցիք, բայց հավատացեք, մեր, մեր հայրենակիցների ու մեր երկրի ղեկավարի անվտանգությունը պետք է ամեն ինչից վեր լինի, թեկուզ հենց մարդկային ամենավեհ գաղափարներից:

Հ.Գ. հարցին Փաշինյանի պատասխանը լավն էր, հատկապես շենքից անվտանգ դուրս գալու երաշխիքը»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր