ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Մենք ապրում ենք բռնակալական համակարգում». Սոնա Աղեկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում
14:35, 21.11.2019 | mamul.am
5047 | 4

«Հաղորդում հանցագործության մասին». այսպես է իր ֆեյսբուքյան ուղիղ եթերը մակագրել Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը՝ մանրամասնելով, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները խոչընդոտել իրենց խաղաղ հավաքը: «Երկու օր առաջ, երբ փորձել ենք սատարել ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ուսանողներին և փոքրիկ խաղաղ ակցիա էինք իրականացնում, ոստիկանության աշխատակիցներն ապօրինաբար խոչընդոտեցին մեր աշխատանքը՝ ասելով, որ մեր ներկայությունը խաթարում է ԿԳՄՍ աշխատակիցների աշխատանքը: Այնուհետև, բռնի ուժ կիրառեցին իմ նկատմամբ, սահմանափակեցին տեղաշարժվելու իմ իրավունքը՝ թույլ չտալաով իրականացնել մեր փոքրիկ ակցիան, ինչը նշանակում է, որ մենք ապրում ենք բռնակալական համակարգում»,- ասաց Ս. Աղեկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր