ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +17 °C Վաղը`+20 °C
Շան լիզելուց հետո տղամարդը մահացել է
14:25, 24.11.2019 | mamul.am
31478 | 0

Գերմանիայի Բրեմեն քաղաքի 63-ամյա բնակիչը մահացել է այն բանից հետո, երբ նրան լիզել է իր շունը:
Հիվանդը տեղափոխվել է հիվանդանոց՝ գրիպ հիշեցնող ախտանիշերով, շուտով բարձր ջերմաստիճանին ու դժվարացած շնչառությանը գումարվել է սեփսիսը: Այնուհետև առաջ են եկել կապտուկներ, նևրոտիկ ցավեր: Որոշ ժամանակ անց երիկամները, լյարդը ու արյունատար համակարգը դադարել են գործելուց, առաջ է եկել գանգրենա:

Շան լիզելուց հետո տղամարդը մահացել է

Երբ տղամարդու սիրտը կանգ է առել, բժիշկները վերակենդանացրել են, սակայն հիվանդանոց մուտք գործելուց 16 օր հետո պացիենտի մոտ առաջ է եկել թոքաբորբ, ուղեղում սկսել է հեղուկ կուտակվել: Այդ ժամանակ ընտանիքը որոշել է անջատել նրա կենսաապահովման սարքերը:
Շան լիզելուց հետո տղամարդը մահացել է

Պարզվել է, որ տղամարդը վարակվել է իր շնից Capnocytophaga Canimorsus մահաբեր բակտերիաներով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր