«ՀՀ իրավակարգն օտար է մեր ժողովրդին, այն ընկալվում է որպես ինչ-որ օտար բան, որովհետև ժողովուրդը չունի զգացողություն, որ ՀՀ-ում ապրելու կանոններն ինքն է իր համար որոշել»,- խոսելով սահմանադրության մասին՝ ասել է Փաշինյանը։ «Ժողովուրդն ունի զգացողություն, որ ուրիշներն են իր համար որոշել, թե ինքը ինչ կանոններով պետք է ապրի ՀՀ-ում։ Ես երկար մտածել եմ, թե ի՞նչն է սրա պատճառը և եկել եմ միանշանակ եզրակացության․ ժողովրդի խորը ընկալմամբ ՀՀ սահմանադրության հետ կապված բոլոր հանրաքվեները կեղծվել են, ինքը կողմ չի քվեարկել այդ սահմանադրությանը և ինքը օրգանական կապ չունի այդ սահմանադրության հետ, հետևաբար դրանից բխող մեր իրավակարգի հանդեպ կա օտարության զգացում»,- նշել է Փաշինյանը։ |