ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
#Beeline-ը կեղծ գովազդով մոլորեցնում է բաժանորդներին
15:25, 25.11.2019 | mamul.am
9050 | 0

MAMUL.am-ի խմբագրությունն այսօր ահազանգեր է ստացել քաղաքացիներից առ այն, որ Beeline ընկերությունը գովազդի միջոցով կեղծ տեղեկատվություն է տարածում իր նոր առաջարկի վերաբերյալ, և որ ընկերության գրասենյակ այցելությունից հետո պարզվում է, որ գովազդի բովանդակությունն ամբողջությամբ կեղծ է։
Խմբագրությունն ուսումնասիրել է քաղաքացիների ահազանգը։ Այսպես. օրերս Բիլայն ընկերությունը ներկայացրել է ծառայությունների նոր փաթեթ՝ Combo 4-ը՝ լայնորեն գովազդելով ընձեռած հնարավորությունները (գովազդի տեսանյութը կարող եք դիտել նյութի վերջում)։
Գովազդում նշվում է, որ ծառայության
1. արժեքն է 4000 դրամ,
2. ներառում է 100 մբ ինտերնետ,
3. հեռուստաալիքներ, բջջային ու ֆիքսված կապ,
4. առանց որևէ հետագա պարտավորությունների։
Ընդ որում, գովազդում մի քանի անգամ նշվում է այն հանգամանքը, որ նոր փաթեթից օգտվողը «հետագա որևէ պարտավորություն» չունի։

Խնդրի ուսումնասիրության ընթացքում խմբագրությունը պարզեց, որ քաղաքացիների դժգոհություններն իրականությանը համապատասխանում են։
Պարզվում է, որ վերոնշյալ առաջարկը գործում է մասնակի, մի շարք պարտավորություններով կամ բացարձակ չի գործում։
Անդրադառնանք փաստին՝ ըստ կետերի։
Իրականում, գովազդվող փաթեթը ստանալու համար անհրաժեշտ է ստորագրել մի պայմանագիր, համաձայն որի՝
1. քաղաքացին պարտավորվում է կնքել 18 ամիս ժամկետով պայմանագիր, որը խախտելու դեպքում քաղաքացին պարտավորվում է որպես տույժ վճարել մոտ 30.000 դրամ։
Բացի այդ՝
2. ծառայության արժեքը 4000 դրամ կլինի միայն մինչև 2020թ․ հունիսը, որից հետո այդ արժեքը միանգամից փոխվում է 8.500 դրամի։
Բացի վերոնշյալը՝
3. 100 մեգաբիթ արագությունը տրամադրվում է ոչ բոլոր դեպքերում, միայն այն դեպքում, եթե բաժանորդի տեղանքը տալիս է նման հնարավորություն (համաձայն մեր տեղեկությունների, նման հնարավորություն ունի բաժանորդների միայն 10%-ը)։
Բացի վերոնշյալը՝
4. սույն փաթեթը հասանելի է միայն նոր բաժանորդների համար։ Հին բաժանորդների համար գործում է ավելի պակաս հնարավորություններով և անհասկանալի պայմաններով այլ առաջարկ (օրինակ, անցում կատարողի բջջային ինտերնետի ծավալի նվազեցում և այլն)։

Վերոնշյալ փաստի առթիվ հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր