Ուկրաինայի Օդեսա քաղաքում գտնվող քոլեջում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս պահին հայտնի է, որ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ զոհվել է 1 ուսանողուհի, ևս 10 մարդ որոնվում է որպես անհետ կորած: Անհետ կորածներից 4-ն ուսանողներ են: Տուժածների թիվը հասել է 26-ի: Նրանցից 11-ն անչափահաս են, 7-ը՝ հրշեջներ: Հաղորդվում է, որ հրդեհը բռնկվել է այսօր առավոտյան՝ շինութան 3-րդ հարկում: Հրդեհի մակերեսը կազմել է 2000 քառակուսի մետր: |