Ութ ամերիկացիների մեղադրանք է առաջադրվել 2016-ի նախագահական ընտրարշավի ժամանակ Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբին միջոցների անօրինական փոխանցումների մեջ, հայտնել է CNN հեռուստաալիքը: Մեղադրյալների թվում են՝ հատուկ դատախազի առանցքային վկաներից Ռոբերտ Մյուլերը, Ջորջ Նադերը ու Allied Wallet ընկերության նախագահ Ահմադ Խավաջանը: Նրանց մեղադրում են քաղաքական կոմիտեներին միլիոնավոր դոլարներ փոխանցելու համար: Նադերին վերագրում են հանցանք, որ նա ավելի քան 3,5 միլիոն դոլար է փոխանցել քաղաքական կոմիտեներին, հաղորդել է РИА Новости գործակալությունը: |