ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +11 °C ... +18 °C Վաղը`+17 °C
«Պարտիզանական պատերազմները բների մեջ խեղդվելու են». «Իմ քայլի» պատգամավոր
16:10, 06.12.2019 | mamul.am
6896 | 1

Դեկտեմբերի 6-ին ԱԺ նիստում հայտարարությամբ հանդես եկավ «Իմ քայլը» խմբակցությունից պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը: Անդրադառնալով իր գործընկեր Արման Բաբաջանյանի հայտարարությանը՝ ասաց. «ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը տիրապետում է իրավիճակին, և ոչ միայն այդ տեղեկատվությանը, այլ նաև մի շարք այլ տեղեկություններ ունենք: Ուղղակի ևս մեկ անգամ բոլոր խմբակներին, անհատներին, որոնք մտքի ծայրով անցկացրել են, որ կարող են պետության, լեգիտիմ իշխանության դեմ կատարել քայլեր, որոնք չեն բխում Սահմանադրությունից և օրենքներից, եթե կոռուպցիայի դեպքում կավարտեն միայն թաթիկներ կտրելով, այստեղ համակցված է լինելու. ծեփվելու են պատերին, փռվելու են և նմանատիպ այլ գործողություններ: Որևէ մեկի մտքով չանցնի ՀՀ լեգիտիմ իշխանության դեմ ձեռնարկել որևէ քայլ, որը չի բխում ՀՀ Սահմանադրությունից ու օրենսդրությունից: Այն պարտիզանական պատերազմները, որ մարդիկ մտադրվում են իրականացնել, բների մեջ խեղդվելու են: Ես սա ասում եմ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անունից: Հանգիստ վե՜ր ընկեք տեղներդ»,- նշեց իշխանական պատգամավորը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր