1988-ի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:41-ին, Հայաստանը ցնցեց Սպիտակի ավերիչ երկրաշարժը: Ամբողջությամբ կամ մասնակի ավերվեցին Լենինականը (այժմ՝ Գյումրի), Սպիտակը, Ստեփանավանը, Կիրովականը, մի շարք ավաններ ու գյուղեր: Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը ﬓաց անօթևան։ Շարքից դուրս եկավ շուրջ 8 ﬕլիոն քառակուսի ﬔտր բնակելի տարածություն։ Լրիվ կամ մասամբ ավերվեցին ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտներ՝ 82 հազար աշխատատեղով։ Հայաստանի տնտեսությանը հասցված ﬖասը կազﬔց 13 ﬕլիարդ ռուբլի։ |