Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.87, EUR 528.43, RUB 7.75, GBP 626.79
-5 °C, -7 °C ... 0 °C Վաղը`+2 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
««Մահացու» գողության վտանգը մինչև այսօր պահպանվում է 70-80-ականներին կառուցված շատ շենքերի տեսքով». Դ. Մալխասյան
20:45, 07.12.2019

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բանվորից մինչև երկրի ղեկավարություն շենքերի շինարարության ժամանակ գողանում ու բարգավաճում էին, բայց հենց երկրաշարժը խփեց, սկսվեց լաց ու կոծ, թե հայի բախտ է, Աստված էս ինչ զուլում (արհավիրք) բերեց մեր գլխին։
Թե Աստված ինչ անի, որ մեծից փոքր շենք սարքելուց գողացել են ու մարդկանց լցնելով անցեմենտ ու ամրան շենքերի մեջ՝ դատապարտել մահվան։
Խոսքը ամբողջ հանրապետության մասին է, որ քաղաքում էլ նման ուժգնությամբ երկրաշարժ լիներ՝ նույն ողբերգական պատկերն էր լինելու՝ Երևանից սկսած։

«Մահացու» գողության վտանգը մինչև այսօր պահպանվում է 70-80-ականներին կառուցված շատ շենքերի տեսքով։
Բայց ոչ մի գող մինչև հիմա չի դատվել մարդասպանության համար»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր