Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.87, EUR 528.43, RUB 7.75, GBP 626.79
-5 °C, -7 °C ... 0 °C Վաղը`+2 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Արդյոք հիմա պիտի նույն անտանելի գավառական մոտեցումը շարունակվի». Ռուբեն Մալայան
21:35, 07.12.2019

Նկարիչ, դիզայներ Ռուբեն Մալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ձեզ մոտ հարց չի՞ առաջանում, երբ դուք թույլ եք տալիս այսպիսի անորակ, տգեղ քանդակներ տեղադրել հանրային տարածքներում, ինչպիսի՞ հետք է դա թողնելու հասարակության վրա: Լավ, առաջ ասում էինք, Մշնախի նախարարհը պլինտուսի մակարդակի գեղագիտական ճաշակ ուներ, բայց հիմա, արդյոք հիմա պիտի նույն անտանելի գավառական մոտեցումը շարունակվի: Դուք ընդանրապես որևէ բան վերահսկո՞ւմ եք: Ովքե՞ր են նստած հաստատող հանձնաժողովում, խնդրում եմ պարզաբանեք: Էլ չեմ ասում, որ այս մարդը վստահաբար ավելիին էր արժանի: (Նկարը Civilnetի էջից)»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր