Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.87, EUR 528.43, RUB 7.75, GBP 626.79
-5 °C, -7 °C ... 0 °C Վաղը`+2 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Հանձնաժողովը պարտավոր է լսել Յուրի Խաչատուրովին, Հայկազ Բաղմանյանին, նաև` ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանին». Անդրանիկ Քոչարյան
14:00, 09.12.2019

«Հանձնաժողովը պարտավոր է լսել Յուրի Խաչատուրովին, Հայկազ Բաղմանյանին, նաև` ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանին: Վերջին հաշվով նա իրականացրել է գլխավոր գործառույթ, և հարցեր կան, որոնք այս ամիսների ընթացքում հավաքագրվել են, ուսումնասիրվում են, և վերջնական պատասխանները պետք է ստանանք նաև պարոն Սերժ Սարգսյանից». դեկտեմբերի 9-ին ԱԺ նիստում հայտարարեց ապրիլյան գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը՝ ի պատասխան ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն ճշգրտող հարցին, թե քննվելո՞ւ են վերոնշյալ անձինք:

Ըստ Ա. Քոչարյանի՝ հանձնաժողովը հարցեր կուղղի նաև բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր քառօրյա պատերազմի ժամանակ պաշտոնավարելու ընթացքում կառավարման առումով առնչություններ են ունեցել:

Նշենք, որ հանձնաժողովի նախագահն ԱԺ-ից խնդրեց օրենքով նախատեսված առավելագույն՝ 6 ամիս ժամկետով երկարացնել հանձնաժողովի գործունեության ժամկետը: Ժամանակն անհրաժեշտ է անթերի եզրակացություններ ներկայացնելու համար, որպեսզի դրանք քաղաքական շահարկումների տեղիք չտան:

Հանձնաժողովի նախագահ Ա.Քոչարյանի տվյալներով՝ հանձնաժողովն առայսօր ուսումնասիրել է 2684 էջ ծավալով 144 տեքստային, 14 գրաֆիակական քարտեզներ, տեղեկատվական-հետախուզական, զորքերի կառավարման, օպերատիվ և այլ գաղտնի փաստաթղթեր: Անցկացվել է 21 նիստ, քննվել են 10 զինծառայողներ, հնչեցվել է 415 հարց:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր