ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
««Ղ-Տելեկոմ»-ը և մոնոպոլիան ապահովողները կարող են գիրք գրել, թե ինչպես խոչընդոտել տուրիստների հոսքն Արցախ». Դանիել Իոաննիսյան
17:15, 09.12.2019 | mamul.am
4709 | 0

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախը Հայաստան է, բայց ռոումինգում մեգաբայթն արժի 45 դրամ:

Երբ հայկական համարովս գնում եմ Եվրոպա ու ԱՄՆ, մեգաբայթի դիմաց վճարում եմ 6,5 դրամ: Իսկ Արցախում վճարում եմ 7 անգամ ավել՝ 45 դրամ ու ստանում դանդաղ ու ոչ կայուն բջջային ինտերնետ: Ընդ որում, տեղացիների համար մեգաբայթի գինը 25 դրամ է՝ մոտ 100 անգամ ավելի թանկ, քան ես վճարում եմ Հայաստանում:

Բջջային ինտերնետի համար դրանից ավելի թանկ ես վճարել եմ միմիայն Սենեգալում: «Ղ-Տելեկոմ»-ը և յուր մոնոպոլիան ապահովողները կարող են գիրք գրել այն մասին, թե ինչպես խոչընդոտել տուրիստների և գործով այցելողների հոսքն Արցախ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր