ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«ԿամԱԶ-ների ու «շեյխերի» թեմաներից կտրուկ անցում ենք կատարում դեպի ամանորյա ծախսերի թեմա». Հակոբ Կարապետյան
11:20, 10.12.2019 | mamul.am
4588 | 1

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահուն անցում ենք կատարում ԿամԱԶ-ների ու «շեյխերի» թեմաներից դեպի ամանորյա ծախսերի թեման։

Գուցե արդարացի հարցադրումներ կան տոնի կազմակերպման համար $700 000 ծախսելու հարցում, բայց նախ եկեք հասկանանք, թե ինչ ենք ուզում ինքներս մեզանից ու ինչ ենք ուզում էս քաղաքի համար ընդհանրապես։ Եթե ասում ենք, որ մարդիկ Երևանում պետք է իրենց լավ զգան տոներին, դուրս գան «բուդ-արաղ-հարևանի տուն» եռամիասնության շրջանակներից ու փորձեն քաղաքի մասշտաբով տոնել Նոր տարին, ապա պետք է փոխել վերաբերմունքը ծախսերի նկատմամբ։

Առավելևս, եթե ուզում ենք տուրիստի համար գրավիչ ուղղություն լինել, պետք է փորձենք զարմացնել էդ տուրիստին, տպավորել նրան, որ համը բերանում մնա, որ էլի ուզենա գալ։ Իսկ դրա համար պետք է ծախս անել, ավելի ճիշտ՝ ներդրում։ Ինչպես, օրինակ, հայ տուրիստների սիրած Թբիլիսիում են անում։ Էնտեղ այս տարվա ամանորյա ծախսերը կազմել են 2,8 միլիոն լարի կամ շուրջ 1 000 000 ԱՄՆ դոլար։ Իսկ անցած տարի, երբ մենք քննարկում էինք Երևանի $140.000-անոց տոնածառը, Թբիլիսին նոր տոնական լուսավորության վրա $775 000 էր ծախսել (հղումը՝ մեկնաբանությունում)։ Ու դատելով տարբեր ամսագրերի ու զբոսաշրջիկների հիացական արձագանքներից` էդ ծախսը լրիվ արդարացված էր։

Կարճ ասած, սա ոչ միայն ու ոչ այնքան ծախս է, որքան ներդրում։ Իսկ ամանորյա շոուն Երևանում իսկապես շատ շքեղ է լինելու»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր