Չինական Huawei Technologies ընկերությունը հաջորդ տարի ծրագրում է սկսել ավելի շատ սարքերի վրա տեղադրել սեփական արտադրության Harmony OS օպերացիոն համակարգը: Նման համակարգով գաջեթները կվաճառվեն ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտասահմանում, հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Reuters-ին: Միևնույն ժամանակ, ընկերությունը մտադիր չէ Harmony OS-ը տեղադրել իր հանրահայտ արտադրանքների վրա՝ սմարթֆոնների, պլանշետների և համակարգիչների: Այս սարքերը կաշխատեն Android-ով: Մինչդեռ, ապագայում Huawei-ը պլանավորում է աստիճանաբար անցնել Harmony OS օպերացիոն համակարգին՝ որպես այլընտրանք Android-ին, որը պատկանում է ամերիկյան Google ընկերությանը: |