ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+18 °C
Դատարանն արգելել է Թրամփին ծախսել Պենտագոնի փողերը՝ սահմանային պատի կառուցման համար
16:45, 11.12.2019 | mamul.am
8109 | 0

ԱՄՆ Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքի դաշնային դատավորը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին արգելել է ծախսել Պենտագոնի բյուջեից 3,6 մլրդ դոլար՝ այն ուղղելով Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցմանը: Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Նշվում է, որ Սպիտակ տունը նախատեսում էր օգտագործել այդ միջոցները շուրջ 280 կիլոմետր պատի կառուցման համար:
Սահմանված արգելքի համաձայն՝ ռազմական շինարարության համար նախատեսված միջոցները վերաբաշխելու փորձն անօրինական է:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփն իր նախընտրական խոստումներից մեկում հայտարարել էր, որ Մեքսիկայի հետ պատ կկառուցվի։ Մի քանի տարիների ընթացքում պատի կառուցման համար Կոնգրեսը հատկացրել է 1․375 մլրդ դոլար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր