ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Այս երեք թեկնածուներից որի՞ միջոցով է փորձում վերարտադրվել Ռուբեն Հայրապետյանը». Վահե Գևորգյան
19:40, 13.12.2019 | mamul.am
7055 | 1

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, Երևանի ավագանու անդամ Վահե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը, ՀՖՖ գործկոմի թեկնածու է առաջադրվել Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի «Նորացված Փյունիկ» ՀԿ-ի կողմից։ Թաշչյանը բացահայտ պաշտպանում է ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանին։ Գրիգորյանը վերջին 15 տարում եղել է ՀՖՖ գործկոմի անդամ և Ռուբեն Հայրապետյանի կողմից անհատույց օգտագործման է ստացել Վանաձորի ֆուտբոլի ակադեմիան։
Ռուբեն Հայրապետյանի ժամանակ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մինասյանը Գրիգորյանի շտաբում է։
Եզրակացություններն էլ դուք արեք, թե երեք թեկնածուներից, որ մեկի միջոցով է փորձում վերարտադրվել Ռուբեն Հայրապետյանը (Նեմեցը)»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր