Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիան, կարծես թե, սկսում է մեր ատոմակայանից... «Որպես CHP, մենք ներկայացրեցինք խորհրդարանական միջնորդություն` ուսումնասիրելու Մեծամորի ատոմակայանի կործանարար ազդեցությունը մեր երկրի և հարևան երկրների համար և քայլ կատարենք լուծելու այդ հարցը՝ ձևավորելով միջազգային հասարակական կարծիք », - ասել է Դենիզ Յավուզըլմազը, ով հյուսիս-արևմտյան Զոնգուլդակի նահանգից ընտրված պատգամավոր է: Յավուզըլմազը հայտնել է, որ միջնորդությունը ստորագրվել է CHP 40 օրենսդիրների կողմից: |