Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 479.61, EUR 533.71, RUB 7.81, GBP 626.18
-4 °C, -7 °C ... +1 °C Վաղը`+2 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Երեկ նորից գնացի թանգարան, որ երկար նայեմ շաքարի կտորին, որով գաղթի ճանապարհին փրկվել է մի ամբողջ ընտանիք». Լ. Նազարյան
03:25, 15.12.2019

Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ Հայոց ցեղասպանության մասին ավելի շատ ու ավելի հաճախ սկսեցի մտածել, երբ անցնող մեկ տարվա ընթացքում բազմիցս առիթներ ունեցա որպես ԱԺ փոխնախագահ արտերկրից ժամանած պաշտոնյաներին ուղեկցել հուշահամալիր ու թանգարան։ Թանգարանի շնորհիվ դասագրքային գիտելիքներս չոր փաստերից վերածվեցին բովանդակության, շատ ամուր էմոցիոնալ կապվածություն ձևավորվեց մեր պատմության ու փորձի հանդեպ։ Հերիք չի անցնող տարում գրեթե ամեն ամիս եղել եմ թանգարանում, երեկ նորից մենակ գնացի, որ երկար նայեմ շաքարի կտորին, որով գաղթի ճանապարհին փրկվել է մի ամբողջ ընտանիք, որբերի համար նախատեսված մի օրվա բրնձի չափաբաժնի փոքրիկ սրվակին, որբանոցի երեխայի համարակալված շապիկին, որպես հիշատակ մնացած մազի փունջը, լուսանկարներում մարդկանց դեմքերը։ Մարդկային խիղճը վրդովվեցնող անսպառ պատմությունների, դասերի, մեր ու ուրիշների մասին խորապես մտորելու տեղ է։ Ու գիտեմ, որ շատ շատերն ամեն տարի ապրիլին գնում են հուշահամալիր, բայց երբեք չեն եղել թանգարանում։ Խնդրում եմ, անպայման այցելել, մանրամասն նայել, երկար դիտել ամեն մի պահպանված նմուշը ու պահել հիշողության մեջ։ Անմոռանալի ապրումներ են։ Թանգարանի աշխատակիցներն էլ հրաշալի տիրապետում եմ նյութին ու շարունակում են ուսումնասիրել։ Ու, իհարկե, էլ ավելի եմ գնահատում այն հազարավոր հայ ու այլ ազգության մարդկանց ջանքերը, որոնք նպաստել են երեկ ԱՄՆ Սենատում, ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսում ու այլ երկրներում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը։ Շնորհակալ եմ»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր