ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Էդ մի բանը ճիշտ է ասում». Կարինե Հարությունյան
23:15, 14.12.2019 | mamul.am
24264 | 0

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նեմեց Ռուբոյի հարցազրույցն եմ նայում: Շատ տհաճ է էս ամբարտավան խոսքը լսելը, ու դժվար է չհիշելը 2008-ի ընտրությունները:
Ես Ավանում էի, Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետը Հովհաննես Իգիթյանն էր: Առավոտ շուտ հարձակվել էին շտաբի վրա ու արդեն պարզ էր՝ օրը ոնց է անցնելու: Մի տեղամասում քիչ էր մնում ծեծեին, Սերժի մարդիկ վրա քշելով գալիս էին, ես հետ-հետ էի գնում մինչև դեմ առա պատին ու շարժվելու տեղ չունեի: Համ վախս էի ուզում թաքցնել, համ էլ չէի ուզում զիջել: Ոստիկաններն էլ սսկված էին: Ի վերջո մի երկու անգամ ոստիկաններին դիմելուց հետո մեկը եկավ ու ինձ էդտեղից դուրս հանեց: Գնացի ուրիշ տեղամաս, մեկը կողքիցս չէր հեռանում, երբ Հովիկին զանգեցի, որ մեքենա ուղարկի, էս տղան հետևիցս եկավ, թե՝ ինչ էիր նկարում, ինձ չես խաբի, գիտե՞ս, ես նստած-հելած տղա եմ... Երբ արդեն շտաբում էի, մի քիչ կերա, ուզում էի գնալ որևէ տեղամաս, Հովիկը չթողեց:
Էս է եղել Նեմեց Ռուբոն: Ո՞վ է կասկածում, որ ինքը կապ չուներ էս ամենի հետ: Հարցազրույցի մեջ ասում է՝ հանրությունը ինձ լավ գիտի: Էս մի բանը ճիշտ է ասում՝ գիտենք: Բայց մեր իմացածը իր իմացածը չի, շատ տարբեր են: Եթե ամեն ինչ մի կողմ դնենք, մեկը, որին պատկանող ռեստորանում մարդ են սպանում, պիտի շատ զգույշ լինի հանրության հետ հարաբերություններում:
Հ.Գ. էսօր իմացա, որ Նեմեց Ռուբոն, որին միշտ համարել եմ մարդկային արժեքներից հեռու մեկը /էդպիսին համարել եմ նրանց, ովքեր ընտրություններ են կեղծել՝ դիմելով հանցագործ տարբեր մեթոդների, կասկածելի միջոցներով ունեցվածքի տեր են դարձել և այլն/, իմ ընկերներից մեկին մի շատ նուրբ հարցում օգնել է: Գնահատում եմ Նեմեցի արածը, նաև հասկանում եմ իմ այդ ընկերոջը, բայց միաժամանակ կարծում եմ, որ ամեն մարդ իր արարքների համար պիտի պատասխան տա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր