ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքական իշխող ուժը պարտավոր է գիտակցել, որ պետության հիմքը պետական ինստիտուտներն են ու պետական ծառայողները, և ոչ թե քաղաքական պաշտոններ զբաղեցնողները: Ժամանակն է (նույնիսկ արդեն շատ ուշ է), որ քաղաքական պաշտոններ զբաղեցնողները հստակ գիտակցեն և հասկանան, որ հենց պետական ծառայողներն են դիմավորելու, սովորեցնելու, հետներն աշխատելու և հետո ճանապարհելու այդ քաղաքական պաշտոններ զբաղեցնողներին: Ես եղել և մնացել եմ համոզմանս, որ պետական ծառայողները քաղաքական այրերից մի քանի գլուխ բարձր դիրք ունեն: Ուստի չեմ հանդուրժել երբեք, որ կուսակցաքաղաքական դեմքերը պետական ծառայողների հանդեպ հարգանքից բացի որևէ այլ վերաբերմունք ունենան: Ես ամոթից կմեռնեի, եթե լինեի պետական ծառայող ու իմ հասցեին վարչապետն ասեր, որ մենք՝ բոլոր պետական ծառայողներս, անպիտան ենք... Պատվարժան պետական ծառայողներ, ուժ և համբերություն ձեզ...»: |