ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Տարվա լավագույն լուսանկարներն՝ ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի
23:35, 20.12.2019 | mamul.am
9330 | 0

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն առանձնացրել է անցնող տարվա ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում արված լուսանկարները և հրապարակել «Տարվա լուսանկար» ամենամյա մրցույթի հաղթողին: «Տարվա լուսանկար» ամենամյա մրցույթի հաղթող է ճանաչվել գերմանացի լուսանկարիչ Հարթմուտ Շվարցբախի արված աշխատանքը: Այն պատկերում է 13-ամյա ֆիլիպինացի դեռահասի, ով պլաստիկ թափոններ է հավաքում Մանիլայի ծովածոցում:

Պլաստիկ թափոններ է հավաքողը

Երկրորդ տեղը զբաղեցրել է ավստրալացի Էնդրյու Քուիլթին: Lուսանկարում պատկերված են յոթ աֆղանացի երեխաներ, ովքեր ծանր վիրավորվել են ռումբի պայթյունի հետևանքով:
Վիրավոր աֆղանացի երեխաներ

Երրորդ հորիզոնականում իսպանացի լուսանկարիչ Անտոնիո Արագոն Ռենունցիոն է՝ ոսկի որոնող երեխաների լուսանկարով:
Ոսկի որոնող երեխաներ

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր