ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Աշխարհում ամենաշատ վաճառվող սմարթֆոնների մոդելները  
11:45, 25.12.2019 | mamul.am
10645 | 0

Counterpoint Research ընկերության վերլուծաբանները ներկայացրել են աշխարհի ամենալավ վաճառվող սմարթֆոնների մոդելները, հայտնում է 9to5mac-ը:
2019-ի երրորդ եռամսյակում ամենավաճառվող մոդելը iPhone XR-ն է եղել: Այս սմարթֆոնը կազմում է բոլոր վաճառքների 3%-ը: Apple ընկերության մեկ այլ մոդել` iPhone 11-ը՝ 5-րդ տեղում է:
Վարկանիշային աղյուսակի երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են Samsung Galaxy A10-ը և A50-ը, նրանք ունեն համապատասխանաբար շուկայի 2.6% և 1.9%-ը: Samsung-ի մեկ այլ սմարթֆոնը` Galaxy A20-ը, դասակարգման աղյուսակում զբաղեցրել է 7-րդ տեղը:
Ամենատարածվածների ցանկում են՝ Oppo A9, A5s և A5, Xiaomi Redmi A7 և Huawei P30:

Աշխարհում ամենալավ վաճառվող սմարթֆոնների մոդելները  
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր