ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Բաղդադի «կանաչ գոտում» հրթիռներ են ընկել․ #AlMayadeen
12:35, 09.01.2020 | mamul.am
9015 | 0

Իրաքի մայրաքաղաքի «կանաչ գոտում», որտեղ տեղակայված են կառավարական շենքերը և դիվանագիտական ներկայացուցչությունները, կեսգիշերն անց երկու հրթիռ է ընկել, հայտնում է արաբական Al Mayadeen հեռուստաալիքը:

Ըստ հեռուստաալիքի՝ տարածքում լսվել են տագնապի օդային ազդանշաններ: CNN-ն էլ հայտնել է, որ տեղի է ունեցել երկու պայթյուն:
Reuters-ը, վկայակոչելով իրաքյան զորքերին, նշել է, որ զոհեր չկան:
Ավելի ուշ Իրաքի ոստիկանության աղբյուրները հաղորդել են, որ «կանաչ գոտում» ընկել են երեք «Կատյուշաներ»: Արդյունքում հրդեհ է բռնկվել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր