ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +18 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Առաջին անգամ հաջողվել է ստանալ մեր գալակտիկայի ամենաամբողջական պատկերը
00:15, 11.01.2020 | mamul.am
14631 | 0

ՆԱՍԱ-ն ներկայացրել է մեր Ծիր կաթին գալակտիկայի կենտրոնական հատվածի ամենաթարմ ու հանգամանալից ինֆրակարմիր լուսանկարը: Այս համայնապատկերը, որ ներառում է ավելի քան 600 լուսային տարվա տարածություն, կազմվել է ստրատոսֆերային SOFIA աստղադիտարանի, «Գերշել» և «Սպիտցեր» տիեզերական ասղադիտակների տվյալների հիման վրա:

Այս լուսանկարը գալակտիկայի կենտրոնի ամենամանրազնին լուսանկարն է այսօրվա դրությամբ: Պատկերի կենտրոնում երևում է մեծածավալ սև անցքը, որը լուսավորված է բոլոր կողմերով, ինչպես նաև՝ նախկինում հետազոտման համար անհասանելի աստղային կուտակումները:

Առաջին անգամ հաջողվել է ստանալ մեր գալակտիկայի ամենաամբողջական լուսանկարը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր